Նորություններ
Instagram-ը 40 մլրդ լուսանկար է հրապարակել
18.05.2016
Instagram ֆոտոծառայությունը թարմացրել է հավելվածի և պատկերակի դիզայնը: Բջջային հավելվածի ինտերֆեյսը գունավոր պատկերից վերածվել է միագույնի. մոխրագույն և սև պատկերները տեղադրվել են սպիտակ ֆոնի վրա, իսկ ծանուցումները ստացվում են կարմիր գույնով: Instagram-ի պատկերակի հետ մեկտեղ, ընկերությունը թարմացրել է նաև իրեն պատկանող մյուս հավելվածների` Boomerang-ի, Hyperlapse-ի և Layout-ի պատկերակները: Instagram-ի ամենամսյա լսարանը կազմում է 400 մլն օգտատեր: Ամեն օր նրանք 80 մլն լուսանկար և տեսանյութ են տեղադրում սոցկայքում և 3.5 մլրդ «լայքեր» դնում: Instagram-ի ողջ գոյության ընթացքում 40 մլրդ լուսանկար է հրապարակվել:















