Նորություններ
130 մլն դոլարի պայմանագիր
24.05.2016
Հայտնի երգչուհի Ադելը պատրաստվում է 130 մլն դոլարի պայմանագիր կնքել Sony Music ընկերության հետ, ինչը կլինի բրիտանական երգարվեստի պատմության մեջ խոշորագույն պայմանագիրը: Ենթադրվում է, որ 28-ամյա երգչուհին պայմանագիրը կնքելու է առաջիկա շաբաթների ընթացքում: Նշենք, որ ներկայումս բրիտանական երգարվեստի պատմության մեջ խոշորագույն պայմանագիրը կնքողի ռեկորդը պատկանում է Ռոբի Ուիլյամսին, ով 2002թ. EMI Records-ի հետ կնքել էր 116 մլն դոլարի պայմանագիր:















