Նորություններ

«Եվրատեսիլ-2017»-ը  Ուկրաինայում

«Եվրատեսիլ-2017»-ը Ուկրաինայում

24.05.2016

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտնել է, որ երկիրը չի հրաժարվի «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի անցկացումից: «Դա բացառվում է: Ես կարծում եմ, որ դա մեզ համար մեծ պատիվ է… Մենք պետք է առավելագույն ջանքեր գործադրենք «Եվրատեսիլը» պրոֆեսիոնալ մակարդակով անցկացնելու համար»,-ասել է Գրոյսմանն ուկրաինական «1+1» հեռուստաալիքին: Ավելի վաղ երկրի ֆինանսների նախարար Ալեքսանդր Դանիլյուկը հայտարարել էր, որ Ուկրաինան կարող է մրցույթի անցկացման իրավունքը փոխանցել մեկ այլ երկրի, քանի որ դրա կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը շատ մեծ են:
Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ- 2016»-ի հաղթող է դարձել Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան, ով հայկական արմատներ ունի։

Comments are closed.