Նորություններ

Facebook-ում  խաբեության  նոր տեսակ է հայտնաբերվել

Facebook-ում խաբեության նոր տեսակ է հայտնաբերվել

25.05.2016

Չարագործները կեղծ էջեր են ստեղծում որևէ մեկի էջի նմանությամբ (նրա նկարներով ու տվյալներով), ապա նրա նունից ընկերության առաջարկ են ուղարկում տվյալ օգտատիրոջ բոլոր ընկերներին: Փորձագետները նշում են, որ չարագործներն այդ եղանակով կարող են շատ բան իմանալ օգտատիրոջ մասին, թե ինչ է նա գրում, բնակության վայրի և ծննդյան ամսաթվի մասին: Նրանք անգամ կարող են տվյալ օգտատիրոջ անունից նրա ընկերներին հաղորդագրություններ ուղարկել: Բացի այդ, չարագործները, իրենց ընկերոջ տեղ ներկայացնելով, կարող են «պարտքով գումար խնդրել»: Ըստ փորձագետների նման դեպքեր բավականին հաճախ են տեղի ունենում:

Comments are closed.