Նորություններ

Գողունը վաճառվում է

Գողունը վաճառվում է

07.06.2016

Ռուսական ВКонтакте սոցկայքի ավելի քան 100 մլն օգտատերերի անձնական տվյալներն ու գաղտնաբառերը գողացվել են և վաճառքի դրվել: Հաքերը, ով գործել է Peace անվան ներքո, ստացել է սոցկայքի օգտատերերի անունների, գաղտնաբառերի, էլեկտրոնային փոստի հասցեների և հեռախոսահամարների հասանելիությունը, որոնք գողացվել են 2011-2013թթ. կիբեռհարձակումների հետևանքով: Հաքերը տվյալները վաճառքի է դրել 1 բիթքոինով` մոտ 570 դոլար: Նա նաև նշել է, որ ունի անձնական տեղեկություն, որը պատկանում է սոցցանցի ևս մոտ 70 մլն օգտատիրոջ, դրանք նա դեռ չի պատրաստվում վաճառել:

Comments are closed.