Նորություններ

10 տարում 8 ալբոմ

10 տարում 8 ալբոմ

07.06.2016

Շվեդական լեգենդար ABBA խմբի անդամները տեսել են իրենց երկրպագուներին և 1982 թվականից հետո առաջին անգամ հանդես եկել միասին: Ոչ մեծ համերգը մասնավոր երեկոյի ընթացքում նվիրված է եղել Բյորն Ուլվեուսի և Բենի Անդերսոնի ընկերության 50-ամյակին: Համերգը կայացել է Ստոկհոլմում հունիսի 5-ին: Աբյուրը նշում է, որ ABBA խմբի անդամներն ավելի վաղ կտրականապես դեմ էին արտահայտվել միավորմանը՝ նույնիսկ 1 միլիարդ դոլար հոնորարով:
Երաժշտական քառյակը ստեղծվել էր 1972 թվականին: 10 տարվա ընթացքում խումբը թողարկել էր 8 ալբոմ: Ամբողջ աշխարհում վաճառվել էր ավելի քան 350 միլիոն ձայնագրություններ:

Comments are closed.