Նորություններ

Համացանցային պատերազմ

Համացանցային պատերազմ

08.06.2016

Մի խումբ հաքերներ, ովքեր իրենց անվանում են Ourmine, հայտարարել են, որ կոտրել են Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հաշիվներն Instagram, Twitter, LinkedIn և Pinterest սոցկայքերում։ Հաքերները հայտարարել են, որ ստուգում են ընկերության հիմնադրի անվտանգության համակարգը և կոչ են արել նրան իրենց հետ կապ հաստատել: Twitter-ում, որից Ցուկերբերգը չի օգտվում 2012-ից, հայտնվել է հաղորդագրություն, որն ավելի ուշ հեռացվել է: Pinterest-ի նրա էջում հայտնվել է «կոտրված է» գրառումը: Միևնույն ժամանակ, չկան վկայություններ Instagram-ի կոտրման մասին, որտեղ Ցուկերբերգը հրապարակել է ընդամենը 30 լուսանկար:

Comments are closed.