Նորություններ
«Հարրի Փոթերը եւ Անիծյալ զավակը»
13.06.2016
Լոնդոնի Ուեսթ Էնդի «Փելես» թատրոնում կայացել է «Հարրի Փոթերը եւ Անիծյալ զավակը» պիեսի՝ Ջոան Ռոուլինգի գերհանրաճանաչ զրուցավեպի շարունակության պրեմիերան: Թատրոնի մոտ էր հավաքվել Հարրի Փոթերի մասին գրքերի եւ ֆիլմերի երկրպագուների բազմությունը, որոնցից շատերը հագել էին վհուկների եւ կախարդների զգեստներ: Պրեմիերայից առաջ Ռոուլինգը տեսաուղերձ է հղել նրանց, ում բախտը բերել է առաջինների թվում դիտելու ներկայացումը: Նա երկրպագուներին խնդրել է չհրապարակել իր պիեսեի սյուժեի մանրամասները, իսկ Twitter-ում զետեղվել է #keepthesecrets («#պահիրգաղտնիքները») հեշթեգը: Հասակ առած Հարրիի դերը ներկայացման մեջ խաղում է 36-ամյա դերասան Ջեյմի Փարկերը:















