Նորություններ
Disney ընկերությունը Չինաստանում
14.06.2016
Walt Disney ընկերությունը պատրաստվում է իր ֆիլմերի արտադրությունը սկսել Չինաստանում: Այս մասին հայտարարել է ընկերության նախագահ Ռոբերտ Այգերը:
Նրա խոսքով` առաջին ֆիլմը Չինաստանում կնկարահանվի արդեն մեկ տարվա ընթացքում: Walt Disney-ի նախագահի կարծիքով շուտով Չինաստանը կդառնա ամենամեծ շուկան կինոարտադրության ոլորտում: Ներկա պահին Walt Disney-ի 5 կինոստուդիաներից միայն մեկն է գտնվում ԱՄՆ-ի սահմաններից դուրս: Այն Disney Nature-ն է, որը բացվել է 2008-ին Փարիզում:















