Նորություններ

Leonardiana  թանգարանը

Leonardiana թանգարանը

16.06.2016

Իտալական Վիջևանո քաղաքում բացվել է բացառիկ մուլտիմեդիա թանգարան, որը նվիրված է միջնադարի հանճարներից մեկի` Լեոնարդո դա Վինչիին: Leonardiana թանգարանը գտնվում է այն դղյակում, որտեղ ժամանակ առ ժամանակ կանգ է առել Դա Վինչին: Թանգարանի նպատակն է այցելուներին հնարավորություն տալ կատարել բացառիկ ճամփորդություն տաղանդաշատ իտալացու անցած կյանքի ու ստեղծագործական ուղիներով: Ի դեպ Leonardiana-ն աշխարհում միակ թանգարանն է, որտեղ կարելի է տեսնել մարդկության մեծագույն հանճարներից մեկի բոլոր գյուտերն ու աշխատանքները: Դա հնարավոր է դարձել հնագույն ձեռագրերի մուլտիմեդիական կրկնօրինակների հավաքածուի շնորհիվ:

Comments are closed.