Նորություններ

Տիեզերքի «Մութ դարերը»

Տիեզերքի «Մութ դարերը»

17.06.2016

Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ճապոնիայի հետազոտողները ուսումնասիրելով Տիեզերքի «Մութ դարերը» գալակտիկա են հայտնաբերել, որտեղ թթվածինը 10 անգամ ավելի քիչ է, քան Արևի վրա։ Այն Երկրից գտնվում է 13.1 հազար միլիարդ լուսային տարվա հեռավորության վրա։ Հետազոտողները պարզել են, որ այն թթվածին է պարունակում, իսկ փոշին գրեթե բացակայում է։
Տիեզերքի ձևավորման շրջանը, որը անվանել են «Մութ դարեր», Մեծ պայթյունից հետո տևել է 0,38-550 մլն տարի։ Այդ շրջանում աշխարհը լցված էր ջրածնով, հելիումով, լիթիումով։ Աստղերն ու մոլորակները բացակայում էին։ Ածխաթթուն և թթվածինը կուտակվել են ավելի ուշ։

Comments are closed.