Նորություններ
Ինքնատիպ մրցույթ
18.06.2016
Սեուլում մրցույթ է անցկացվել անգործների միջև: Մրցույթի հաղթող է դարձել ռեփեր Շին Հե Սոբը, ում հաջողվել է ոչինչ չանելով՝ հանգստություն պահպանել մեկ ու կես ժամվա ընթացքում:Մրցույթը, որն արդեն անց է կացվում երկրորդ տարին, ունի իր խոստ կանոնները՝ առանց հեռախոսի, առանց զրույցների և ժամացույցին նայելու: Մասնակիցները պետք է 90 րոպեների ընթացքում ոչինչ չանեն, միայն նստել և նայել շուրջը: Նրանք չպետք է շեղվեն, իսկ ջուր խմելու և զուգարան գնալու համար նրանք հատուկ քարտ են բարձրացնում: 2016-ին մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 2000 մարդ, որոնցից 70-ին թույլ տվել մասնակցել:















