Նորություններ
«Դեղին ամպ»
30.06.2016
Վաղաժամ մահացած հայտնի ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Փրինսի սիրելի էլեկտրակիթառը Լոս-Անջելեսի աճուրդում վաճառվել է 137,5 հզ դոլարով։ Կազմակերպված վաճառքին ներկայացվել են երգչի այլ իրեր ևս։ Դեղին էկեկտրակիթառը երաժշտի ամենասիրելի գործիքներից մեկն էր։ Դրանով նա նվագել է իր 1980-1990 թթ ընկած համերգներից մեծ մասում։ Նա անգամ կիթառն անվանակոչել էր «Դեղին ամպ»։ Գնորդը երաժշտական գործիքների վաղեմի սիրահար է։ 57-ամյա միլիարդատիրոջ հավաքածուում կան այնպիսի կիթառներ, որոնք պատկանել են Ջոն Լենոնին, Ռինգո Սթարին և Բոբ Դիլանին։















