Նորություններ
Telegram մեսինջերի մասին
30.06.2016
Անվտանգության ոլորտի արևմտյան հեղինակավոր փորձագետները կարծում են, որ Telegram մեսինջերը բոլորովին էլ ամենաանվտանգ միջոցը չէ շփման համար:
Մասնագետներից մեկը` Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությունների գլխավոր տեխնոլոգ Քրիստոֆեր Սողոյանը նշել է, որ Telegram-ը, ի տարբերություն WhatsApp-ի, չի գաղտնիացնում հաղորդագրությունները, այլ անում է դա միայն գաղտնի նամակագրություններում: Հարցմանը մասնակցած փորձագետները հակված են մեկ տեսակետի, որ անվտանգության համար ավելի լավ է այլ մեսինջեր օգտագործել:















