Նորություններ
Մնաց 13 դրվագ
06.07.2016
Հանրահայտ «Գահերի խաղը» սերիալի նկարահանումը մոտենում է ավարտին, մնացել է նկարահանել 13 դրվագ, հաղորդում է СNN-ը։ «Մենք ասում էինք, որ պլանավորվում է 70-75 ժամ տևողությամբ նյութ նկարահանել։ Հենց այդպես էլ լինում է, մենք կանգնել ենք 73 ժամի վրա», — հայտարարել է Բենիոֆը։ Ինչպես նշում է СNN-ը՝ սերիալի ընդհանուր տևողությունը հասել է 60 ժամի։ Դրանից ստացվում է, որ հեղինակները մտադիր են ավարտել այդ պատմությունը՝ նկարահանելով 13 ժամ տևողությամբ նյութ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Գահերի խաղը» 6-րդ սեզոնի վերջին սերիան ամենամեծ լսարանն է ունեցել սերիալի պատմության մեջ։ Այն հեռուստաէկրանի մոտ է հավաքել 8.9 մլն մարդու՝ միայն ԱՄՆ-ում։















