Նորություններ
Ջուլիանա Մուրը և Ռոբերտ դե Նիրոն նոր սերիալում
11.08.2016
Դերասաններ Ջուլիանա Մուրը և Ռոբերտ դե Նիրոն կնկարահանվեն հեռուստասերիալում, որի ռեժիսորն է Դևիդ Օ. Ռասելը: Նախագծի մանրամասները գաղտնի են պահվում: Անհայտ է նաև, որ ալիքի եթերում կարող է ցուցադրվել սերիալը: Ռասելի հայտնի է այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են՝ «Իմ ընկերը խելագար է», «Խաբեբայություն ամերիկյան ձևով», «Ջոյ»: Նա նախկինում արդեն համագործակցել է դե Նիրոյի հետ, ով առաջադրված է եղել «Օսկար» մրցանակի «Իմ ընկերը խելագար է» ֆիլմում կատարած դերի համար: Ինչ վերաբերում է Մուրին, ապա նրա վերջին հեռուստանախագծերից է «Խաղը փոխվել է» ֆիլմը, որում կատարած դերի համար դերասանուհին ստացել է «Էմմի» մրցանակ:















