Նորություններ
50 փոքր արբանյակ կարձակվի
14.08.2016
2017թ. հունվարին Միջազգային տիեզերակայանից կարձակվի 50 հատ CubeSat փոքր արբանյակ, որոնք կզբաղվեն Երկրի ջերմոլորտի շերտի ուսումնասիրությամբ: Արբանյակներից յուրաքանչյուրը կշռում է մոտ 2 կգ ու արտաքուստ նման է փոքր տուփի: Հայտնի է, որ դրանք ստեղծվել են աշխարհի տարբեր երկրներում: Աղբյուրը մանրամասնում է, որ արբանյակներից ամեն մեկի գինը 1 մլն դոլար է: Անհրաժեշտ տեղեկությունները հավաքելուց ու Երկիր փոխանցելուց հետո դրանք տիեզերքում կայրվեն:















