Նորություններ
Վոյնիչի ձեռագիրը
25.08.2016
Իսպանական Siloe հրատարակչությունը 10 տարի տևած անհաջող փորձերից հետո ստացել է աշխարհի ամենախորհրդավոր ձեռագրերից մեկի, այսպես կոչված՝ Վոյնիչի ձեռագիրը հանրայնացնելու իրավունք: Կարող է հրապարակվել ձեռագրի 898 պատճեն: Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի քան 200 էջից և մի քանի խոշոր հավելվածից բաղկացած ձեռագրի պատճենների ստեղծման աշխատանքները կտևեն մոտ 18 ամիս և կարժենան մոտ 7-8 հազար եվրո: Արդեն մոտ 300 մարդ նախապատվեր է արել: Նշենք, որ Վոյնիչի ձեռագիրն անհայտ հեղինակի գիրք է, որը գրվել է մոտ 600 տարի առաջ` անծանոթ լեզվով:















