Նորություններ

«Խոստումը» ֆիլմը

«Խոստումը» ֆիլմը

25.08.2016

Երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված և Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրեմիերան կկայանա Տորոնտոյի Միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Օսկարակիր դերասան Քրիստիան Բեյլի և Օսկար Այզեքի մասնակցությամբ ֆիլմն առաջին անգամ կցուցադրվի սեպտեմբերի 11-ին: Հիշեցնենք, որ ֆիլմի ռեժիսորն է «Ռուանդա հյուրանոց» ֆիլմը նկարահանած օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը: Ֆիլմում նկարահանվել է նաև Շառլոտ Լը Բոնը: Հայտնի է, որ նկարահանումների մեծ մասն անցկացվել է Իսպանիայում և Պորտուգալիայում:

Comments are closed.