Նորություններ
Եվրոպայի հնագույն ծառը
26.08.2016
Գիտնականները Հյուսիսային Հունաստանի բարձրավանդակում հայտնաբերել են բոսնիական սոճի, որը, ըստ նախնական տվյալների, Եվրոպայի հնագույն ծառն է:
Ուսումնասիրության արդյունքում փորձագետները հաստատել են, որ ծառը մոտավորապես 1075 տարեկան է: Գիտնականներին չի հաջողվել հասնել ծառի կենտրոնական մասին, ինչի հիման վրա ենթադրվում է, որ նմուշը կարող է շատ ավելի հին լինել: Նշվում է, որ սոճին անվանվել է հին հունական աստված Ադոնիսի պատվին:















