Նորություններ
Ամենաարագ բջջային կապը
27.08.2016
Բրիտանական OpenSignal ընկերությունն ուսումնասիրել է ողջ աշխարհում բջջային կապի վիճակը և ներկայացրել ամենաարագ բջջային ինտերնետ կապն ունեցող երկրների վարկանշային ցանկը:
Կազմակերպության հաշվարկների համաձայն՝ 3G և 4G ցանցերում բջջային ինտերնետ կապի ընդհանուր արագությամբ առաջատար է Հարավային Կորեան, այնուհետ հաջորդում են Սինգապուրը, Հունգարիան, Ավստրալիան և Դանիան: Տասնյակում են հայտնվել նաև Նորվեգիան, Նիդեռլանդները, Լիտվան, Ճապոնիան և Շվեդիան: Ընկերության տվյալներով՝ վերջին տեղերը՝ 94-րդ և 95-րդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցնում են Կոստա Ռիկան և Աֆղանստանը:















