Նորություններ

Google-ը ներկայացրել է Youtube հավելված

Google-ը ներկայացրել է Youtube հավելված

27.09.2016

Google ընկերությունը YouTube Go անվանումով նոր հավելված է ներկայացրել, որով օգտատերերը հնարավորություն են ստանում YouTube-ից տեսանյութեր ներբեռնել իրենց հեռախոսի մեջ:

google_office_01Նշվում է, որ YouTube Go հավելվածն առաջին հերթին կողմնորոշված է դեպի այնպիսի երկրներ, ինչպիսին է Հնդկաստանը, որտեղ ինտերնետը սահմանափակ է կամ թանկ արժե:

Հավելվածը թույլ կտա հեռախոսի վրա հոլովակներ ներբեռնել եւ դրանք ուղարկել այլ օգտատերերի: Տեսանյութի դիտումից առաջ հնարավոր կլինի փոքրիկ նախադիտում նայել, իսկ ներբեռնելուց առաջ ընտրել անհրաժեշտ լուծումը, որոնցից յուրաքանչյուրի համար նշված կլինի ներբեռնվող տեսաֆայլի ծավալը:

Առայժմ չեն ճշտվում այն հարթակները եւ երկրները, որտեղ YouTube Go-ն մատչելի կլինի: Հավելվածի թողարկման ամսաթիվը եւս նշված չէ:

Միաժամանակ YouTube-ն առաջարկում է գրանցվել youtubego.com/signup-ում, որպեսզի լինեք առաջինների թվում, ով հնարավորություն կստանա փորձելու հավելվածը:

Comments are closed.