Նորություններ
6 ԳԲ հիշողություն նոր Samsung Galaxy C9-ում
27.09.2016
Նոր Samsung Galaxy C9-ը, որը կողմնորոշված է դեպի չինական շուկա, 6 ԳԲ օպերատիվ հիշողություն է ստացել: Սարքը երեւացել է ժողովրդականություն վայելող Geekbench բենչմարկում:
Հայտնի է, որ սարքը զինված է ութմիջուկային Qualcomm Snapdragon 652 պրոցեսորով, իսկ կաշխատի Android 6.0.1-ի վրա:
Նշենք, որ նախորդ արտահոսքերի ընթացքում հիշատակվել են դիսփլեյի տարբեր տրամագծեր. առաջին դեպքում` 5,7, իսկ երկրորդում` 6:
Իր նախորդներից` C5-ից եւ C7-ից նոր Galaxy C9-ը կժառանգի ամբողջական մետաղյա հիմնակմախք:
Ենթադրվում է, որ նորույթի ներկայացումը կարող է տեղի ունենալ արդեն եկող ամիս: Նորույթի արժեքն առայժմ գաղտնի է պահվում: Հեռախոսների С շարքը թողարկվում է միայն Չինաստանի շուկայի համար եւ չարժե սպասել, որ այն կհայտնվի Հայաստանում և այլ երկրներում:















