Նորություններ
Ֆրիդան՝ հայ դիմահարդարուհու հայացքով
28.09.2016
Հեղինակավոր Boredpanda.com կայքը հրապարակել է ինքնուս դիմահարդարուհի Բելլա Գրիգորյանցի աշխատանքներից մեկը` մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի ինքնադիմանկարի վերարտադրությունը: Բելլան հայտնի ինքնադիմանկարը վերարտադրել է իր իսկ մարմնի վրա, իսկ Էնդրյու
Քեզինը լուսանկարել է նրա աշխատանքի արդյունքը: Վերջերս Բելլան իր ամուսնու և երեխաների հետ տեղափոխվել է Գերմանիա: Այժմ նա ապրում է Բեռլինում ու զբաղվում է իր սիրելի հոբբիներով` գեղարվեստական դիմահարդարմամբ և ձեռագործ զարդերի դիզայնով ու պատրաստմամբ:















