Նորություններ

Smart թևնոցներ Lacoste-ից

Smart թևնոցներ Lacoste-ից

28.09.2016

lacoste-fitness-band-2-1-770x337Ճապոնական DoCoMo հեռահաղորդակցային օպերատորը ֆրանսիական Lacoste բրենդի հետ համագործակցության շրջանակում ներկայացրել է «խելացի» թևնոցներ, որոնք նախատեսված են ֆիթնեսի սիրահարների համար: Նորույթները ստացել են Move band 3 անվանումը: Դրանք հաշվում են օգտատիրոջ այրած կալորիաների քանակը, ոտքով անցած ճանապարհի հեռավորությունը և իրականացնում են առողջական վիճակի հետ կապված մի շարք այլ օգտակար գործառույթներ:  Lacoste-ի կանաչ կոկորդիլոսի պատկերով Move band 3 թևնոցները ստեղծվել են 2 տարբեր չափով ու 3 գունային լուծումներով՝ սպիտակ, սև ու կաթնագույն:  Դրանց գինը 160 դոլար է:lacoste-fitness-band-1-1-1170x651

Comments are closed.