Նորություններ
Լուսային շոու 500 դրոնով
09.11.2016
Intel-ը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ միառժամանակ 500 Shooting Star դրոն երկինք թռցնելով եւ լուսային շոու կազմակերպելով: Այս անգամ Intel –ը գերազանցել է իր իսկ անցած տարվա ռեկորդը, երբ միաժամանակ հարյուր դրոն էին կառավարվել: Թռիչքի ժամանակ բարդ հետագծերով դրոնների նավատորմը կառավարվել է Intel-ի կողմից մշակված հատուկ ծրագրի միջոցով: Intel ընկերությունը, թույլտվություն ստանալով քաղավիացիայի Դաշնային կառավարման մարմնից, գիշերվա ընթացքում կարող է օդ բարձրացնել հարյուրավոր դրոններ՝ լուսային շոուներ կազմակերպելու նպատակով:















