Նորություններ
Hollywood Film Awards-2016
09.11.2016
Լոս Անջելեսում տեղի է ունեցել կինոոլորտի գլխավոր իրադարձություններից մեկը՝ Hollywood Film Awards-2016 մրցանակաբաշխությունը, որին մասնակցել են հանրահայտ հոլիվուդյան դերասաններ: Դերասանուհի Նատալի Պորտմանը ռեժիսոր Պաբլո Լարաինի «Ջեքի» դրամայում իր դերի համար ճանաչվել է «Տարվա լավագույն դերասանուհի»: Թոմ Հենքսը Քլինթ Իսթվուդի «Sully» ֆիլմում դերակատարման համար արժանացել է «Տարվա լավագույն դերասան» մրցանակին։ Նիկոլ Քիդմանը ռեժիսոր Գարթ Դևիսի «Առյուծ» ֆիլմում իր դերի համար արժանացել է «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» մրցանակին: «Ֆլորենս Ֆոսթեր Ջենքինս» ֆիլմում դերակատարման համար Հյու Գրանտն էլ արժանացել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» մրցանակին։



















