Նորություններ
Սերժ Թանկյանը համերգի հասույթի մի մասը կփոխանցի «Օրրան» -ին
09.11.2016
Աշխարհահռչակ System of a Down ամերիկյան ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը մտադիր է համերգով հանդես գալԱտլանտայի սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին: Անցյալ տարի նա Օքլենդի սիմֆոնիկ նվագախմբի հետ համերգ է տվել Նոր Զելանդիայում:
Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Valley Performing Arts Center համերգասրահում կայանալիք համերգի տոմսերի մի մասի վաճառքից ստացված հասույթը կփոխանցի հայկական «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը, որն աջակցում է միայնակ երեխաներին և տարեցներին:















