Նորություններ
Նոյեմբերի 17-ը՝ Ուսանողների միջազգային օր
17.11.2016
Ուսանողների համաշխարհային կոնգրեսը 1946 թվականի նոյեմբերի 17-ը հռչակել է Ուսանողների միջազգային օր ՝ ի հիշատակ չեխ հայրենասեր ուսանողների:
1939 թվականի հոկտեմբերի 28-ին Պրահայի ուսանողներն ու նրանց դասախոսները ցույցի էին դուրս եկել՝ նշելու Չեխոսլովակիայի կազմավորման տարեդարձը : Զավթիչների ստորաբաժանումները ցրում են ցույցը, որի ընթացքում սպանվում է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը: Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան գեստապոականներն ու էսէսականները շրջապատում են ուսանողական հանրակացարանները: Ավելի քան 1200 ուսանողներ ձերբակալվում եւ համակենտրոնացման ճամբար են ուղարկվում: Հիտլերի հրամանով չեխական բոլոր բուհերը մինչեւ պատերազմի ավարտը փակվում են:
Այսօր տոնը նշում են աշխարհի բազմաթիվ երկրներում: Եվ չնայած տոնական միջոցառումների ծրագրերը տարբեր են, այնուամենայնիվ, տոնը մեծ տարածում ունի ուսանող երիտասարդության շրջանում:















