Նորություններ
Ծուլություն. Ինչպե՞ս հաղթահարել այն
17.11.2016
Երբեմն ինչ-որ բան ձեռնարկելու համար դուք էներգիայի պակաս եք զգում: Տրամադրվեք եւ պարզապես գործի անցեք:
2. Հանգստացեք
Ձեզ կարող է ծուլության մղել հանգստի պակասը: Հանգստացեք ինչպես հարկն է:
3. Սահմանեք աշխատանքը սկսելու նվազագույն ժամկետ
Ամենադժվարն սկսելն է, ընթացքը հեշտ կլինի:
4. Ստեղծեք անհապաղության մթնոլորտ
Սա ծուլությունը հաղթահարելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է:
5. Հիշեք պարգեւատրման մասին
Շատ ավելի դժվար է լծվել ծանր աշխատանքի, եթե առջեւում մռայլ, միօրինակ աշխատանքային օրեր են: Մտածեք մի պարգեւ, որն ինքներդ ձեզ թույլ կտայիք ծրագրի ավարտին:
6. Շտապեք պարգեւատրել ձեզ
Եթե աշխատանքի արդյունքը դեռեւս հեռու է, իսկ յուրաքանչյուր փուլը պահանջում է հսկայական ջանքեր, ամեն մի որոշակի քայլի համար ինքներդ ձեզ խրախուսելու կանոն մշակեք:
7. Պատկերացրեք, թե ինչ կպատահի, եթե դա չանեք
Մտածեք, թե ինչ անհաջողությունների եւ անհարմարությունների կարող է հանգեցնել ձեր անգործությունը:
8. Գտեք գործընկերների
Գործընկերությունն օգնում է հաղթահարելու ծուլությունը:
9. Կրճատեք ազատ ժամանակը
Հնարավորինս նվազեցրեք ձեր ազատ ժամանակը:
10. Բաշխեք աշխատանքը
Ողջ ծավալը բաժանեք «դյուրամարս» խնդիրների , աշխատեք աստիճանաբար եւ մաս առ մաս:
















