Նորություններ
Facebook-ի լրահոսը կենթարկվի գրաքննության
24.11.2016
Facebook սոցիալական ցանցը մշակել է ծրագիր, որը թույլ է տալիս գրաքննել տարբեր երկրներում օգտատերերի լրահոսները: Այն ստեղծվել է հատուկ Չինաստանում կիրառելու համար՝ այդ երկրում սոցիալական ցանցի տարածմանը նպաստելու նպատակով: Դրա օգտագործման առնչությամբ վերջնական ծրագրեր դեռ չկան: Facebook-ի ղեկավարությունը մտադիր չէ ինքնուրույն վերահսկողություն իրականացնել, թե ինչ նորություններ, հաղորդագրություններ կամ թեմաներ դուրս կմնան օգտատերերի լրահոսներից: Նոր գործառույթը թույլ է տալիս այդ հնարավորությունը տրամադրել երրորդ կողմի:















