Նորություններ
Հայտաբերվել է «մտածող մարդու» հնագույն արձանիկ
24.11.2016
Իսրայելցի հնագետների խումբը 3800 տարվա պատմություն ունեցող կավե կուժ է հայտնաբերել, որին «մտքերի մեջ խորասուզված» մարդու արձանիկ է ամրացված:Այն հայտանբերվել է Թել Ավիվի արվարձաններից մեկում կատարված պեղումների ժամանակ: Գլուխը ձեռքին հենած կերպարով արձանիկը «մտածող» մարդու տպավորություն է թողնում: Ըստ հնագետների` կավե իրը թվագրվում է Միջին բրոնզե դարին:















