Նորություններ
Facebook, Twitter, YouTube և Microsoft –ը կմիավորվեն մեկ պայքարի շուրջ
06.12.2016
Facebook, Twitter, YouTube և Microsoft –ը միասին կպայքարեն ծայրահեղական բովանդակության դեմ: Նրանք կփոխանակվեն այն նկարներով,
վիդեոնյութերով և հրապարակումներով, որոնք նախկինում հեռացվել էին ծայրահեղական բովանդակության պատճառով: Դա թույլ կտա բացահայտել ծայրահեղականներին և հեռացնել նրանց սեփական սոց կայքից: Արդյունքում կստեղծվի տվյալների բազա: Այս նախագիծը կմեկնարկի 2017-ին:















