Նորություններ
Պիկասոյի նկարն աճուրդում վաճառվել է 2,1 մլն եվրոյով
08.12.2016
Պաբլո Պիկասոյի «Երկնագույն բերետով երիտասարդ աղջկա նկարը» աշխատանքը Շվեդիայում, միջազգային աճուրդում վաճառվել է 2,1 մլն եվրոյով: Վաճառված կտավները եղել են շվեդ կոլեկցիոներ Բերտիլ Նոյմանի հավաքածուում: «Երկնագույն բերետով երիտասարդ աղջկա նկարը» ամենապահանջվածն է համարվել կոլեկցիոներների շրջանում: Մինչ աճուրդը Պիկասսոյի աշխատանքները ցուցադրվել են ոչ միայն Շվեդիայում, այլև Լոնդոնում, Փարիզում և Նյու-Յորքում:















