Նորություններ
Արծվիկը հանդես կգա«Եվրատեսիլի» 1-ին կիսաեզրափակչի 2-րդ մասում
31.01.2017
Կիեւում անցկացվում է «Եվրատեսիլ-2017»-ի մասնակիցների ելույթների հերթականության վիճակահանությունը:Այս տարվա մրցույթի կարգախոսն է ՝Celebrate Diversity («Տոնիր բազմազանությունը»): Այսօր վիճակահանության միջոցով հայտնի են դարձել մա
սնակիցների ելույթների հերթականությունները: Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչի երկրորդ հատվածում:Արծվիկի հետ նույն կիսաեզրափակչում է հայտնվել նաեւ Կիպրոսը ներկայացնող հայազգի երգիչ Հովիգ Դեմիրճյանը: «Եվրատեսիլ-2017»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 9-ին, երկրորդը՝ 11-ին: Իսկ մրցույթի եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին:















