Նորություններ
Աշխարհում առաջին ռոբոկոպը Դուբայի ոստիկանությունում
22.05.2017
Աշխարհում առաջին ռոբոտ ոստիկանը պաշտոնապես մտել է Դուբայի ոստիկանության կազմի մեջ: Այն 1,5 մետր հեռավորության վրա կարողանում է տարբերակել շարժումներն ու ձեռքի ազդանշանները: Կարող է ըմբռնել նաև դիմացինի դեմքի արտահայտությունն ու դրա նշանակությունը: Ռոբոտը քաղաքում երթևեկելու է իր մեջ ներդրված նավիգատորի շնորհիվ, կարողանալու է խոսել վեց լեզվով, ներառյալ անգլերեն և արաբերեն:















