Նորություններ

Billboard Music Awards 2017-ի հաղթողները

Billboard Music Awards 2017-ի հաղթողները

22.05.2017

Լաս Վեգասում կայացել է հանրահայտ Billboard Music Awards երաժշտական մրցանակաբաշխությունը, որի շրջանակում պարգևատրվել են երաժշտական ամենատարբեր ուղղությունները ներկայացնող արտիստներ:  Բացարձակ ռեկորդ է  սահմանել կանադացի ռեփեր Դրեյքը, որն արժանացել է 13 մրցանակի՝ այդ թվում ճանաչվելով տարվա լավագույն երգիչ: «Լավագույն նորահայտ երգիչ» անվանակարգում հաղթել է Զայնը, լավագույն երգչուհի է ճանաչվել Բեյոնսեն: «Լավագույն խումբ», «Լավագույն ռոք արտիստ» անվանակարգերում մրցանակի է արժանացել Twenty One Pilots-ը:

Comments are closed.