Նորություններ
Universal -ը ներկայացրել է իր կինոտիեզերքը
23.05.2017
Հոլիվուդյան Universal կինոընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր կինոտիեզերքը: Կինոտիեզերքը ստացել է Dark Universe անվանումը: Կինոտիեզերքի ֆիլմերի սյուժեները կմիահյուսվեն, իսկ հերոսները կտեղափոխվեն մի ֆիլմից մյուսը: Հայտնի է, որ «Մութ տիեզերքի» առաջին ֆիլմ կդառնա «Մումիան», որն էկրաններ դուրս կգա հունիսի 9-ին: Մինչև 2019 թվականը կինոտիեզերքում արդեն երկու ֆիլմ կլինի. դրա մեջ կներառվի նաև «Ֆրանկենշտայնի հարսնացուն» ֆիլմը:















