Նորություններ
Հայտաբերվել է այլմոլորակային կյանքի գոյությունը հաստատող ևս մեկ աղբյուր
24.05.2017
ԱՄՆ Սան Անտոնիոյի համալսարանի գիտնկանները պարզել են, որ ճառագայթվող ջուրը կարող է այլմոլորակային միկրոօրգանիզմների բնակության պոտենցիալ միջավայր լինել: Այս եզրահանգմանը գիտնականները եկել են ջրածնի օքսիդի լուծման և ջրի ռադիոլիզի գործընթացները համեմատելով: Մասնագետների խոսքով`ջրի ռադիոլիզի ժամանակ մոլեկուլային ջրածին է արտազատվում, որը կարող է էներգիայի աղբյուր հանդիսանալ կենդանի բջիջների համար: Երկրի վրա ևս որոշ բակտերիաներ բնակվում են ջրածնով հարուստ միջավայրում:















