Նորություններ
Հռոմի Պապն էլեկտրական մեքենա է ստացել
02.06.2017
Հռոմի Ֆրանցիսկոս Պապն Opel ընկերությունից Ampera-e էլեկտրական մեքենա է ստացել: Opel Ampera-e-ն Chevrolet Bolt-ի եվրոպական տարբերակն է: Մեքենայի առավելագույն արագությունը 150 կմ/ժ է, մեկ լիցքավորմամբ կարող է մինչեւ 520 կմ ճանապարհ անցնել: Հռոմի Պապի վերջին պաշտոնական մեքենան Hyundai Santa Fe քրոսովերն է, որը կաբրիոլետի են վերածել: Մինչ այդ Ֆրանցիսկոս Պապը երթեւեկում էր Mercedes-Benz M-Class-ով:















