Նորություններ

Նորույթ ՝ մարզակոշիկներն անձրևից պաշտպանելու համար

Նորույթ ՝ մարզակոշիկներն անձրևից պաշտպանելու համար

02.06.2017

Աքսեսուարներ արտադրող ամերիկյան ապրանքանիշերից մեկը նորույթ է ներկայացրել, որն արժանացել է որակյալ կոշիկներ և աքսեսուարներ գնահատողների հիացմունքին:  Նորույթն իրենից ներկայացնում է կոշիկների վրա հագցվող տոպրակներ, որոնք կպահպանեն կոշիկների չորությունը և մաքրությունն անձրևոտ եղանակի դեպքում:  Նշվում է, որ տոպրակները հագեցած են չսահող կոշկատակերով, ինչի շնորհիվ դրանք անվտանգ է կրել տարբեր մակերևույթների վրայով քայլելու ժամանակ: Հատուկ կոշկաթելերի միջոցով կարելի է ֆիքսել տոպրակներն այնպես, որպեսզի ջուրը ներս չթափանցի: Հատկանշական է, որ դրանք շատ որակյալ և դիմացկուն են և նույնիսկ ուժեղ քաշելու դեպքում չեն պատռվում կամ վնասվում:

 

Comments are closed.