Նորություններ
Մարի Շարապովան աուդիոգիրք է գրել
26.06.2017
Ռուս թենիսիստուհի Մարի Շարապովան աուդիոգիրք է գրել՝ իր կենսագրության մասին։ «Հենց նոր ավարտեցի կարճ ինքնակենսագրական աուդիոգրքիս ձայնագրությունը։ Ավելի քան 3 օր և 20 ժամ առավոտյան վարժանքներից հետո։ Իմ դեմքի արտահայտությունը կպատմի ամեն ինչի մասին։ Ամեն ինչ անվերջ էր թվում, երջանիկ եմ աշխատանքն ավարտելու համար»,- գրել է Շարապովան ինստագրամում։ Թենիսիստուհու ինքնակենսագրականը գրախանություներում կհայտնվի սեպտեմբերից։















