Նորություններ
Առաքիչը չի ճանաչել Մադոննային
08.09.2017
Վերջերս ամերիկացի երգչուհի Մադոննան զայրացած գրառում է արել Twitter-ում և Instagram-ում՝ գրառմանը կցելով իր դժգոհ դեմքով սելֆին:
«Երբ ամբողջ շաբաթ վիճել ես մաքսատան հետ, որ դու իրոք Մադոննան ես, և միևնույն է՝ նրանք չեն տալիս քո ծանրոցը», — այսպես է մեկնաբանել լուսանկարը:
Մադոննայի երկրպագուներից ոմանք ենթադրել են, որ երգչուհին ուղղակի սովոր է, որ իրեն միշտ ճանաչում են, և առաջին անգամ արտոնություններ չի ստացել իր անվան շնորհիվ: Որոշ ժամանակ անց առաքման ծառայության աշխատակիցը պատասխանել է Մադոննայի գրառմանը՝ ասելով, որ իրենք կօգնեն նրան, և խնդրել փոխանցել առաքման հասցեն և հեռախոսահամարը: Մադոննայի երկրպագուներին մի հարց է հուզել՝ արդյո՞ք առաքիչը մտածում է, որ երգչուհին կպատասխանի իրեն և կփոխանցի իր հասցեն ու հեռախոսահամարը: Դեռևս անհայտ է՝ ինչպես է ավարտվել այս պատմությունը:















