Նորություններ
Հայաստանում մորուքի փառատոն կանցկացվի
08.09.2017
Փառատոնի շրջանակներում նախատեսվում է ամենաերկար, ամենաանհեթեթ և ամենակարճ մորուքի մրցումներ անցկացնել: Փառատոնի նպատակ ունի զբոսաշրջիկներին գրավել:
«Արենիի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը նկատեց, որ այդպիսի փառատոն անցկացնելու որոշումն ինքնաբուխ է եղել: Դեռ որոշված չէ, թե հստակ ինչ ժամկետում այն կանցկացվի, բայց դա, հավանաբար, կլինի 2018-ին:
«Ես դեռ վայրն եմ փնտրում, փառատոնի անցկացման հարթակը դեռ ընտրված չէ»,-ասել է Մանուկյանը և հավելել՝ չի բացառում, որ մորուքավորների փառատոնին մասնակցելու հրավեր ստանա նաև հայտնի որևէ անձ:















