Նորություններ
Կյանքի հետքեր են հայտնաբերվել Անտարկտիդայի սառույցների տակ
11.09.2017
Ավստրալիայի ազգային համալսարանի գիտնականներն Անտարկտիդայի հրաբխային քարանձավներում ԴՆԹ-ի հետքեր են հայտնաբերել, որոնք կարող են պատկանել գիտությանն անհայտ կենդանիներին: Փորձանմուշներ վերցնելով տարբեր քարանձավներից՝ գիտնականները մամուռի, ջրմուռների, կլոր որդերի և այլ կենդանի օրգանիզմների հետքեր են հայտնաբերել. ի դեպ նրանցից որոշները կարող են կենդանիների և բույսերի նոր տեսակներ լինել:
Հետազոտության արդյունքներից կարել է ենթադրել, որ Անտարկտիդայի սառույցների ներքո կյանք է եղել:
Գիտնականների խումբն ուսումնասիրություններ է կատարել Անտարկտիդայի Ռոսսի կղզում, որը մոլորակի ամենահարավային կղզիներից մեկն է և որտեղ գտնվում Էրեբուս գործող հրաբուխը: Այնտեղ նրանք հետազոտել են հսկայական և միմյանց հետ կապված ստորջրյա քարանձավային համակարգերը, որոնք ձևավորվել են հրաբխային գոլորշու ազդեցության տակ:















