Նորություններ
Եգիպտացորենի դաշտում հայտնվել է արքայադուստր Լեայի պատկերը
11.09.2017
Հայտնի դերասանուհի Քերի Ֆիշերի մահը դրդել է «Աստղային պատերազմներ» կինոպատման սիրահար Ջերեմի Գեբելին եգիպտացորենի դաշտում ստեղծել արքայադուստր Լեայի ահռելի պատկերը:
Տեղեկանալով սիրելի դերասանուհու մահվան մասին՝ ամերիկացի ֆերմերն իր դաշտում սկսել է եգիպտացորենի լաբիրինթոս ստեղծել:
Մասնավորապես՝ Գեբելը եգիպտացորենը GPS նավիգատորի միջոցով այնպես է տնկել, որ արդյունքում ստացել է տիեզերական արքայադստեր պատկերը: Դրա վերևում գրված է՝ Carrie Fisher RIP 1956–2016: Ամերիկյան դերասանուհին մահացել է 2016թ. դեկտեմբերի 27-ին՝ 60 տարեկանում:















