Նորություններ
Հագուստ, որը «մեծանում է» երեխայի հետ
11.09.2017
Բրիտանացի դիզայներ Ռայան Յասինը ստեղծել է հագուստ երեխաների համար, որը «կմեծանա» նրանց հետ։ Ինովացիոն գործվածքը կարող է ձգվել երկարությամբ ու լայնությամբ՝ համապատասխանելով երեխայի չափսերին։
Դիզայները մշակել է հատուկ ծալքավորված կտոր, որը կարող է ճկվել՝ ընդունելով մարդու մարմնի չափսերը։ Գործվածքն անջրանցիկ է և ամուր, պիտանի է ավտոմատ լվացման և կրկնակի վերամշակման համար։ Նոր գործվածքից հագուստը նախատեսված է 3 ամսականից 3 տարեկան երեխաների համար։
Ինովացիոն նյութի մշակման գործում Յասինը կիրառել է աերոինժեներային սկզբունքները, որոնք ուսումնասիրել է քոլեջում։ Նրա խոսքով՝ գյուտը կօգնի ծնողներին գումար խնայել, ինչպես նաև թույլ կտա նվազեցնլ շրջակա միջավայրի աղտոտումը՝ արտադրական ծախսերի կրճատման հաշվին:















