Նորություններ
Բլոգեր Լապշինն ազատ է արձակվել
12.09.2017
Ադրբեջանում երեք տարվա ազատազրման դատապարտված Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինն ազատ է արձակվել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ստորագրել էր նրան ներում շնորհելու մասին կարգադրություն: «Լապշինն ազատվել է: Բայց հազիվ թե այսօր արտաքսվի Ադրբեջանից»,- հայտնել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը։
Հիշեցնենք, որ Արցախ այցելած Իսրայելի ու Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող բլոգերին ձերբակալեցին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ապա հանձնեցին Բաքվին: Պատճառն այն է, որ Արցախ այցելելուց հետո նրան արգելված էր այցելել Ադրբեջան, իսկ Լապշինը կարողացել էր մուտք գործել այդ երկիր Ուկրաինայի անձնագրով: Այս տարվա հուլիսի 20-ին ադրբեջանական դատարանի որոշմամբ նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման։















