Նորություններ

750 առաջադրում՝ 2018թ. «Ավրորա» մրցանակին

750 առաջադրում՝ 2018թ. «Ավրորա» մրցանակին

12.09.2017

2018թ. «Ավրորա» մարդասիրական մրցանակի համար կատարվել է 750 առաջադրում, որոնցից 509-ը՝ չկրկնվող թեկնածություններ:

IDeA հիմնադրամից հայտնում են, որ առաջադրման փուլի ընթացքում հայտեր են ուղարկվել 12 լեզվով՝ 115 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Հայաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Պակիստանից, Ուկրաինայից և Քենիայից: Առաջադրված թեկնածուների թիվն աճել է 100 տոկոսով նախորդ տարվա համեմատությամբ, երբ առաջադրվել էին 254 թեկնածու՝ 13 լեզվով, 66 երկրից:
2018թ. «Ավրորա» մրցանակի թեկնածությունները կուղարկվեն հումանիտար ոլորտի մի խումբ գործիչների, որոնք կուսումնասիրեն առաջադրումները և կգնահատեն դրանք՝ հաշվի առնելով, թե որքանով են համապատասխանում «Ավրորա» մրցանակի ընտրական չափանիշներին՝ ցուցաբերված խիզախություն, նվիրվածություն և ազդեցություն:
2018թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները կհրապարակվեն 2018թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը: Դափնեկիրը մեկ միլիոն դոլարը  նվիրաբերելու է այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են իր գործունեության ընթացքում:

Comments are closed.