Նորություններ

Xiaomi-ն ծաղրել է iPhone 8-ին

Xiaomi-ն ծաղրել է iPhone 8-ին

12.09.2017

Նոր՝ Mi Mix 2 սմարթֆոնի շնորհանդեսի ժամանակ Xiaomi ընկերությունը ծաղրել է Samsung-ին և Apple-ին։ Դրան ուշադրություն է դարձրել TechReels մականունով Twitter –ի օգտատերը։
Իր սլայդերից մեկում ընկերությունը ցույց է տվել սմարթֆոնները օգտատերերի դեմքի, մազերի ու մորուքի տեսքով, որոնք խորհրդանշում են դիսփլեյի շուրջ շրջանակը։ Ընկերությունն այդ կերպ փորձել է ցույց տալ, որ իր նոր սմարթֆոնը գրեթե չունի շրջանակ։
Նշենք, որ նոր iPhone 8-ը դեռևս չի ներկայացվել։ Շնորհանդեսը տեղի կունենա վաղը։ Նախնական տեղեկություններով՝ սմարթֆոնը կստանա նոր դիզայն՝ 5.8 դյույմանոց OLED-դիսփլեյով:

Comments are closed.